«Իրավիճակն իրականում գերլարված է․․․երանի ձեզ»․ Գայանե Աբրահամյան

«Իրավիճակն իրականում գերլարված է․․․երանի ձեզ»․ Գայանե Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրավիճակն իրականում գերլարված է, ադրբեջանական տեղեկատվական պատերազմի նոր թեզ-ստերը խիստ վտանգավոր են ու սրանց պետք է արձագանքել, կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, քանի որ օրեր առաջ տարածված կեղծ լուրերը, թե խաղաղապահները Լաչինի միջանցքով իրանցի «գործակալներ» են մտցրել, որոնք իբրեւ «ահաբեկչական գործողություններ պետք է նախապատրաստեն Ադրբեջանի դեմ եւ Ղարաբաղում մնացած ահաբեկիչներին սովորեցնեն իրանական զենքերի կիրառումը… »։

Այս կեղծ լուրերի տեղեկատվական նոր արշավով հիմք են նախապատրաստում ոչ միայն Լաչինի միջանցքի օկուպացիայի`վերացնելով Արցախի հետ կապի ՄԻԱԿ ուղին` կյանքի ՄԻԱԿ ճանապարհը, այլ միաժամանակ նաեւ ներքաշում են Իրանին մեր տարածք, սրա հետեւանքներն ու աշխարհաքաղաքական այլ կենտրոնների ներգրավման վտանգները բոլորովին դժվար կանխատեսելի չեն…

Մեխը հանել-դրել են, նախկինների արած ծակերը ավելի մեծ էին եւ այլն… երանի ձեզ»։