Իրավիճակն առաջնագծում շարունակում է ծանր մնալ. Զելենսկին մանրամասներ է հայտնել

Իրավիճակն առաջնագծում շարունակում է ծանր մնալ. Զելենսկին մանրամասներ է հայտնել

Իրավիճակն առաջնագծում շարունակում է ծանր մնալ, ամենաբարդը Բախմուտում և Սոլեդարում է, սակայն ուկրաինական բանակը լրացուցիչ ստորաբաժանումներ է տեղակայում այնտեղ պաշտպանությունն ուժեղացնելու համար։

Այս մասին իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ծանր մարտեր են ընթանում Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում. այստեղ յուրաքանչյուր թեժ կետ հայտնի է: Չնայած այդ ամենին՝ Բախմուտը դիմակայում է։ Ու թեև քաղաքի մեծ մասն ավերվել է ռուսական հարվածներից, մեր զինվորները ետ են մղում ռուսական հարձակման մշտական ​​փորձերը։

Սոլեդարը դիմանում է: Թեև այնտեղ ավելի շատ ավերածություններ կան, և դա շատ դժվար է»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Զելենսկին նշել է, որ այնտեղ լրացուցիչ ստորաբաժանումներ են տեղակայվելու։

«Պետք է հասկանալ, որ մեր բոլոր դիրքերը, պաշտպանության բոլոր գործողությունները փոխկապակցված են, և ընդհանուր ճակատում գործողությունների կայունությունն ու արդյունավետությունը կախված է ճակատի յուրաքանչյուր կետում գործողությունների ճկունությունից և արդյունավետությունից», — եզրափակել է Ուկրաինայի ղեկավարը։

Նշենք, որ քիչ առաջ Բախմուտն անցել է Ուկրաինայի զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ, հայտնում են ուկրաինական թելեգրամ-ալիքները։

Ուկրաինացի զինվորականները տեսանյութ են հրապարակել Բախմուտի կենտրոնից՝ պնդելով, որ իրենք այնտեղ են ու ամեն ինչ կարգին է, Բախմուտն Ուկրաինա է: