Իրանցի մարզուհուն հայրենիքում կդիմավորեն ոչ թե դափնիներով, այլ ձերբակալությամբ

Սադաֆ Հադեմը, որն օրերս Ֆրանսիայում կայացած բռնցքամարտի մրցաշարում հաղթանակ էր տոնել ֆրանսուհի Աննա Շովենի նկատմամբ, հայրենիքում բուռն քննադատության է արժանացել: Իրանցի մարզուհուն հայրենիքում կդիմավորեն ոչ թե դափնիներով, այլ ձերբակալությամբ:

Սադաֆը հայտնել է, որ մարզչի հետ մտադիր էր վերադառնալ հայրենիք, սակայն լսել է, որ այնտեղ իրեն սպասվում է ձերբակալություն:

Իրանի օրենսդրության համաձայն 9 տարեկանից մեծ կանայք հասարակության առջև պետք է հայտնվեն գլխաշորով` հակառակ դեպքում նրանց սպառնում է կալանք կամ տուգանք: Մարզիկները բացառություն չեն:

Հադեմն իր երկրի օրենքին չի ենթարկվել և ռինգ է դուրս եկել սովորական մարզահագուստով և հիմա ստիպված է մնալ Ֆրանսիայում: Նա նշել է, որ գիտակցում է իր արարքի պատասխանատվությունը:

Գլխաշորի բացակայությունից բացի նա նաև մարզվում է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, ինչը ևս անընդունելի է իր երկրում:

Աղբյուր՝ tert.am