Իրանում հայտնաբերվել է կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման առաջին դեպքը

Իրանում հայտնաբերվել է կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման առաջին դեպքը

Իրանում հայտնաբերվել է կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայտնում է այդ երկրի առողջապահության նախարարությունը։ Վարակակիրը կին է, որի մոտ առկա է մաշկի ախտահարում։

Իրանական առողջապահական գերատեսչությունը մանրամասնել է, որ կապիկի ծաղիկ հիվանդությունը չափազանց մահացու չէ։ Հայտնի է նաեւ, որ վարակակիր կինը 34 տարեկան է, Ահվազ քաղաքից։

Նա անհապաղ տեղափոխվել է հիվանդանոց եւ մեկուսացվել է։ Այն բանից հետո, երբ նրանից վերցված փորձանմուշների անալիզների պատասխանով կհաստատվի հիվանդության առկայությունը, կինը կանցնի համապատասխան բուժման կուրս։