Իրանում զանգվածային ցույցերի հետևանքով ավելի քան 100 ցուցարար է զոհվել

Իրանում զանգվածային ցույցերի հետևանքով 21 քաղաքում զոհվել է առնվազն 106 ցուցարար։ Այս մասին հայտնում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը։

Կազմակերպությունից հայտնում են, որ զոհերի թիվը մոտավոր է, քանի որ հստակ տվյալների ձեռքբերումը դժվար է՝ Իրանում համացանցային սահմանափակումների պայմաններում։ Որոշ տվյալներով՝ զոհերի թիվը կարող է հասնել 200-ի։

Իրանի պետական ԶԼՄ-ները հայտնում են մի քանի ցուցարարի և առնվազն 4 ոստիկանի մահվան մասին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Իրանում ցույցեր էին սկսվել՝ բենզինի գինը բարձրացնելու իշխանությունների որոշման դեմ։