Աշխարհ

Իրանի 9-րդ նախագահ ընտրվեց Մասուդ Փեզեշքիանը

Նախօրեին Իրանում տեղի է ունեցել արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Առողջապահության նախկին նախարար, ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանը դարձել է Իրանի 9-րդ նախագահը՝ արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում հավաքելով ձայների մոտ 53,6% -ը։

Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։

Նշենք, որ Մասուդ Փեզեշքիանն էթնիկ ադրբեջանցի է։ Նա ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Մահաբադ քաղաքում (Արևմտյան Ադրբեջան նահանգ), կրոնական ընտանիքում: Ունի սրտային վիրաբույժի կրթություն, պրոֆեսոր է:

Կիսվել էջում