Իրանի նախագահը նամազ է արել Կրեմլում

Իրանի նախագահը նամազ է արել Կրեմլում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Կրեմլում իր երեկոյան աղոթքը` նամազն է կատարել: Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը:

Սա Ռայիսիի առաջին այցն է Ռուսաստան, սկսած այն պահից, երբ նա դարձել է Իրանի նախագահ 2021 թվականին:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է իր հերթին, որ Ռայիսիի այցը Ռուսաստան չափազանց կարեւոր է, որի շրջանակներում իրականացվելու է երկկողմ հարաբերությունների ինվենտարիզացիա` հաշվի առնելով, որ իրանական ղեկավարության մեջ փոփոխություն է եղել: