Իրանի արտաքին գործերի նախարարն այսօր կժամանի Հայաստան

Իրանի արտաքին գործերի նախարարն այսօր կժամանի Հայաստան

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ այսօր ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: 

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:

Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20–ին, ժամը՝ 18։00–ին։ Տեղի կունենան առանձնազրույց եւ ընդլայնված կազմով հանդիպում, որոնց կհաջորդի Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը: