Իրանը ողջունել է Ռուսաստանի ջանքերը և հայտնել, որ պատրաստակամ է աջակցել Ղարաբաղում հրադադարի խնդրին

Իրանը ողջունել է Ռուսաստանի ջանքերը և հայտնել, որ պատրաստակամ է աջակցել Ղարաբաղում հրադադարի խնդրին

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հրադադարի խնդրին, և ողջունել այս ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության ջանքերը։ 

Իրան Հայաստան

«Մեր տարածաշրջանում առկա են անհրաժեշտ հնարավորությունները խնդիրների լուծման և անվտանգության ու խաղաղության ապահովման համար:

Մոսկվայի բանակցություններն Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ անկախ տարածաշրջանային տերությունների ներուժի լավ նախանշան են, և Իրանը պատրաստ է աջակցել խաղաղության և կայունության հաստատման գործընթացին՝ միջազգային իրավունքի համաձայն»,- գրել է Վաեզին։