Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսում

Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսում

Իրանի ԶՈՒ-ն լայնածավալ զորավարժություններ են սկսում Հորմուզի նեղուցից հարավ։ Մասնակցում են ռազմաօդային ուժերը, ռազմածովային ուժերը, ինչպես նաև սուզանավերը, ցամաքային զորքերի ստորաբաժանումները։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

«Այսօր երեկոյան կսկսվեն «Զուլֆիքար 1401» զորավարժությունները, որոնք կանցկացվեն Հորմուզի նեղուցի արևելյան մասում մինչև Հնդկական օվկիանոսի հյուսիսային լայնության 10-րդ զուգահեռականը», – ասել է զորավարժությունները համակարգող ծովակալ Հաբիբուլլա Սայարին։

Սայարին նշել է, որ զորավարժությունների նպատակն է կատարելագործել Իրանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների համատեղ գործողություններ պլանավորելու և վարելու հմտությունները։