Իտալիայում բուժաշխատողը խեղդամահ է արել իր սիրելիին՝ կարծելով, թե վերջինս իրեն վարակել է կորոնավիրուսով․ Daily Mail

Կիսվիր ընկերներիդ հետ

Իտալիայում բուժաշխատողը խեղդամահ է արել իր սիրելիին՝ կարծելով, թե վերջինս իրեն վարակել է կորոնավիրուսով

Daily Mail-ը գրում է․ Իտալիայում 28-ամյա բուժաշխատող Անտոնիո Դե Պաչեն ինքն է զանգահարել ոստիկանություն՝ հայտնելով, որ ինքը խեղդամահ է արել իր 27-ամյա սիրելիին՝ Լորնա Կարանտային:

Երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, նրանք հայտնաբերել են ոչ միայն աղջկա դին, այլև վիրավոր տղայի, ով, իբր, փորձել է ինքնապան լինել։

Անտոնիոն շտապ տեղափոխվել է հիվանդանոց։ Երիտասարդը ուշքի գալով, հայտնել է, որ ինքը որոշել էր խեղդամահ անել ընկերուհուն, ապա ինքնապան լինել, որովհետև վախենում էր կորոնավիրուսից:

Նրա ընկերուհին բժիշկ էր, և նրանք միասին աշխատում էին Սիցիլիայի հիվանդանոցներից մեկում՝ պայքարելով համաճարակի դեմ: Սիրահարները հաճախ իրենց սոցիալական ցանցերում տեղադրում էին համատեղ քնքուշ լուսանկարներ և շատ երջանիկ էին թվում:

Կորոնավիրուսային թեստերը, սակայն, որոնք զույգն ավելի վաղ արել էր, բացասական էին: Իսկ ինքը` Լորենան, պատասխանատվորեն էր մոտենում իր գործին:

Ողբերգությունից մի քանի օր առաջ նա ֆեյսբուքում տեղադրել էր իտալացի բժշկի մասին տեղեկատվություն, ով մահացել էր համաճարակի պատճառով: Նա անընդունելի էր համարել երկրում անձնական պաշտպանիչ սարքավորումների բացակայության հետ կապված իրավիճակը:

իտալացի բժշկուհի
իտալացի զույգ