Իվետա Մուկուչյանի քույրը մերկ լուսանկարվել է Իբիցայում (ֆոտո)

Իվետա Մուկուչյանի քույրը մերկ լուսանկարվել է Իբիցայում (ֆոտո)

Երգչուհի Իվետա Մուկուչյանի քույրը՝ ոճաբան, դիմահարդար Մարիաննա Մուկուչյանը, Իբիցա կղզում գտնվելիս, գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել։

Լուսանկարներում նա մերկ նստած է ծառից կախված ճոճանակի վրա։ Լուսանկարներին կից նա շնորհակալություն է հայտնել հիպիների կղզի համարվող Իբիցային իր «այդ կողմը բացահայտելու համար»։

«Զգալ ազատ, երբ մարդիկ չեն կրում հագուստ ու իրենց տաօրինակ չեն զգում և չեն ամաչում, և ոչ ոք նրանց չի դատապարտում դրա համար»,- գրել է Մարիաննան։

Մարիաննան նշել է, որ ճոճանակը պատահականորեն է հայտնաբերել՝ անտառում զբոսնելիս։

Մարիաննայի խոսքով` Իբիցան յուրօրինակ խառնուրդ է՝ մի կողմից գերժամանակակից ռեստորաններ են, առանձնատներում կազմակերպվող խնջույքներ, մյուս կողմից` հիպիների համայնքներ։ Նրան տպավորվել է լողափում քնելու և մեքենայում ապրելու հնարավորությունը։