Իսրայելը կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել Թուրքիան

Իսրայելը կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել Թուրքիան

Իսրայելի արտգործնախարար Յայիր Լապիդը կոչ է արել Իսրայելի քաղաքացիներին լքել Թուրքիան: Իսկ օրեր առաջ էլ իսրայելական մամուլն էր Թուրքիայում գտնվող իսրայելցիներին հորդորել հնարավորինս շուտ հեռանալ այդ երկրից։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Որպես պատճառ՝ նախարար Լապիդը նշել է այն, որ թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են մի խումբ իրանցի հատուկջոկատայինների, որոնք իբր պատրաստվում էին հարձակումներ գործել Թուրքիայում գտնվող Իսրայելի քաղաքացիների վրա:

«Եշ Աթիդ» խորհրդարանական խմբակցության նիստում Լապիդը խոսել է այսպես կոչված իրանցի ահաբեկիչների կողմից Թուրքիայում ծրագրված մի շարք ահաբեկչությունների մասին, որոնք, նախարարի պնդմամբ, ուղղված են իսրայելցիների դեմ:

Նախարարի խոսքերով՝ այդ սպառնալիքն իրական է և կարող է անմիջական ազդեցություն ունենալ Թուրքիայում գտնվող Իսրայելի ցանկացած քաղաքացու վրա։ Նա նաև կոչ է արել քաղաքացիներին չմեկնել Թուրքիա, եթե նման ծրագրեր կան առաջիկայում:

«Ոչ մի հանգիստ ձեր կյանքից թանկ չէ»,- ասել է Իսրայելի արտգործնախարարը։