Իջևանում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև. Տեսանյութ

Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել էին Իջևան-Երևան ճանապարհը և պահանջում են հանդիպում այն անձի հետ, ով հրաման է տվել թույլ չտալ անտառից փայտ տանել:

Իջևանում ճանապարհը փակող ցուցարարներն ընդդիմացել են և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, երբ վերջիններս փորձել են պատ կազմել և ազատել ճանապարհը:

Ճանապարհը դեռ փակ է մնում, վիրավոր ոստիկաններին տեղափոխել են:

Տեսանյութը՝ Hetq.am