Իջևանի դեպքերից հետո 72 մարդ աշխատանքի է ընդունվել. 300-ից ավելի աշխատատեղ դեռ թափուր է

Իջևանի դեպքերից հետո 72 մարդ աշխատանքի է ընդունվել. 300-ից ավելի աշխատատեղ դեռ թափուր է։ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Պարոն Չոբանյան, Իջևանում տեղի ունեցած միջադեպերի օրերինԴուք ցուցարարների հետ զրույցում խոսում էիք օրական  8-15 հազարդրամով աշխատատեղերի մասին։ Դուք ասել էիք, որ մարզպետարանիկայքում հայտարարություն կտեղադրվի առնվազն 50 աշխատատեղիմասին, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա գալ մարզպետարան ևայդ աշխատանքի առաջարկը ստանալ ու գնալ աշխատել։ Ի՞նչ եղավայդ աշխատատեղերի ճակատագիրը։ Հայտարարություններըտեղադրվեցի՞ն մարզպետարանի կայքում։

– Մարզպետարանի կայքում աշխատատեղերի մասին առաջին հայտարարությունը եղել է հենց հուլիսի 19-ին՝ անմիջապես մեր հայտարարության հաջորդ օրը։ Այն ժամանակ խոսքը վերաբերում էր 302 թափուր աշխատատեղի մասին և գումարած պայմանագրային զինծառայությունը։ Դրա մասին մենք բանավոր էինք հայտարարել։ Ընդ որում, այդ աշխատատեղերը վերաբերում էին բոլոր տարածաշրջաններին՝ և՛ Բերդի, և՛ Իջևանի, և՛ Նոյեմբերյանի ու Դիլիջանի։ Դրանից հետո երկու օրը մեկ թարմացվել է այդ ինֆորմացիան։ Մեր ֆեյսբուքյան էջում ամենօրյա ռեժիմով է թարմացում եղել աշխատատեղերի մասին ինֆորմացիան։ Վերջին տեղեկատվությունն էլ եղել է մեր կայքում երեկ։ Հընթացս մենք տեղեկություններ ենք տվել նաև դիմումների վերաբերյալ։ Մասնավորապես երեկվա դրությամբ շուրջ 350 աշխատատեղերի դիմաց մենք ստացել ենք 194 դիմում, որից 72-ն ընդունվել են աշխատանքի։

— Այսինքն՝ Ձեր հայտարարությունից հետո արդեն 72 մարդ ընդունվելէ աշխատանքի՞։

– Այո։ Իմ հայտարարության հենց առաջին օրը մենք ստացանք մոտ 20 դիմում, և այդպես ամեն օր. արդեն նշեցի, որ 194 դիմում ենք ստացել։ Ակտիվ արձագանք կա։ Մոտ 200 դիմումը փոքր թիվ չէ։ Ընդ որում, սրանք այն դիմումներն են, որոնք մենք ստացել ենք հենց մարզպետարանում, բայց որոշ դեպքերում դիմումները ուղղակիորեն գնացել են հենց գործատուներին։ Մի քանի օր առաջ հենց ճանապարհաշինական ծրագրերից մեկով ճանապարհաշինարարն ասում էր, որ ինքը օրական 7-10 հազար դրամ վարձատրում է՝ չհաշված օրվա սնունդը և այլ ծախսեր։ Նա խնդրում էր, որ մարդիկ գնան աշխատեն, բայց մարդիկ այդքան ակտիվ չէին։

Իսկ ինչո՞ւ, ինչո՞ւ են հատկապես գյուղաբնակ վայրերի բնակիչներըխուսափում նման աշխատանքների առաջարկներից։

– Ցավոք սրտի, անօրինական կերպով մի փոքր ավելի գերշահույթ ստանալը մարդկանց թերվարժեցրել է արժանապատիվ, օրինական աշխատանքից։ Հուսով եմ, որ այս գործընթացները, որոնք որ կատարվում են Տավուշում, մասնավորապես՝ անօրինականության դեմ պայքարը կնպաստի, որպեսզի մարդիկ ներգրավվեն օրինական բիզնեսներում, օրինական աշխատանք կատարեն, որը ոչ միայն կապահովի իրենց համապատասխան եկամուտ, այլև կապահովի օրինական ֆինանսական շրջանառություն, որից հարկեր կմուծվեն, որոնցով էլ հնարավոր կլինի լուծել այլ խնդիրներ՝ մասնավորապես, մեր երեխաների կրթության, բանակի հզորացման և այլ խնդիրներ։

-Դուք այս փուլում նախադրյալներ տեսնո՞ւմ եք, որ մարդիկօրինական աշխատանքը նախընտրեն անօրինականգերշահույթներից։ Դա կարծեք թե երկարատև աշխատանքի արդյունքէ ենթադրում։

– Անշուշտ տեսնում եմ նախադրյալ։ Նույնիսկ մեզ մոտ առկա 194 դիմումը, այն, որ 72 հոգի արդեն աշխատանքի է ընդունվել, հենց դրա մասին է վկայում։

-Պարոն Չոբանյան, իսկ ի՞նչ իրավիճակ է այս պահին Իջևանում։Կրկին ուժեղացված հսկողությո՞ւն է իրականացվում։

– Այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել, որ որևէ արտառոց իրավիճակ, երևույթ առկա չէ։ Հիմնական վերահսկողական գործառույթները իրականացվում են անտառի շահագործման նկատմամբ, ուսումնասիրություն, հսկողություն է իրականացվում նաև անտառից, այսպես ասած, օրինական եղանակով արդյունահանվող փայտանյութի նկատմամբ։ Ինչու եմ ասում՝ այսպես ասած օրինական, քանի որ փաստաթղթի առկայությունը դեռևս չի նշանակում, որ այդ փայտանյութը օրինական է, և մենք փորձում ենք ամեն մի առանձին դեպքով համոզվել, որ այդ փաստաթուղթն ու բեռը համապատասխանում են իրար, և այդ փայտանյութը արդյունահանվել է հենց այն տարածքից, որտեղ որ իրենք արդյունահանելու իրավունք ունեին։

Առավել մանրամասն սկզբանղբյուր կայքում։