Իշխան Սաղաթելյանի հայրը խնդրում էր՝ ես հիվանդ եմ, ինձ թող՝ տուն գնամ․ Նարեկ Գրիգորյան

Իշխան Սաղաթելյանի հայրը խնդրում էր՝ ես հիվանդ եմ, ինձ թող՝ տուն գնամ․ Նարեկ Գրիգորյան

Այսօր՝ Աժ արտահերթ նիստին, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, անդրադառնալով «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի, ասաց․

«Ձեզ հայտնեմ մի տեղեկություն․ 44-օրյա պատերազմն էր, հոկտեմբերի 20, երբ Սաղաթելյան ազգանունով մեկին բերեցին իմ «Գեղարքունիք» ջոկատ, որի անունն էր Վաչիկ Սաղաթելյան՝ Իշխան Սաղաթելյանի հայրը։

Խնդրում էր, որ՝ ես հիվանդ եմ, ինձ թող տուն գնամ, իմ տղաները կգան ու կմասնակցեն։ Գնաց ու տղաներից ոչ մեկ չեկավ, ու չեմ էլ կարծում, որ գոնե մեկ օր գնացել են 44-օրյա պատերազմի ընթացքում»,- ասաց նա։

Տեսանյութը ստորև