Ինքնասպանություն Երևանում. երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Ինքնասպանություն Երևանում. երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 05 հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը:

Դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչաան բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ժորա Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մահացածը, ըստ դատաբժկի, կլինի 25-30 տարեկան տղամարդ: