Ինքնաթիռը ժամանել է առանց գերիների

Ինքնաթիռը ժամանել է առանց գերիների

Hraparak.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ լուրեր էին տարածվում, որ այսօր ռազմագերիներին հերթական խումբն է վերադառնում Հայսատան։

Մեր տեղեկություններով, Բաքու-Երևան ինքնաթիռը կես ժամ առաջ վայրեջք է կատարել, սակայն ինքնաթիռում գերիներ չեն եղել։ Հավանաբար, չեն կարողացել պայմանավորվել գերիների վերադարձի հարցի շուրջ։

Նշենք, որ ինքնաթիռում եղել է միայն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։