Ինչ օգտագործել հիշողության բարելավելու համար

Ինչ օգտագործել հիշողության բարելավելու համար

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում հիշողության բարելավելու մի քանի մեթոդներ։

Պատկերավոր հիշողությունը զգայական ինֆորմացիայի պահպանումն է, հիշողություն՝ պատկերացումների, կյանքի և բնության պատկերների, ինչպես նաև ձայների, հոտերի և համերի։ Այն լինում է տեսողական, լսողական, շոշափելիքի, համային, հոտառության։ Տեսողական և լսողական հիշողությունները սովորաբար լավ զարգացած են և առաջնային դեր են խաղում բոլոր նորմալ մարդկանց կյանքում։

Հիշողության բարելավման համար մեզ անհրաժեշտ է. ջուր, ամինաթթուներ, ածխաջրեր եւ օգտակար ճարպեր:

Ջուրը կյանքի աղբյուր է: Դրա պակասի դեպքում ուղեղն ասես «չորանում է»` հիշողության խափանումներ առաջացնելով: Ձեզ սովորեցրեք ամբողջ օրվա ընթացքում մաքուր ջուր խմել` փոքրիկ կումերով եւ շուտով կզգաք, որ սկսել եք ավելի լավ եւ ավելի շատ բան մտապահել:

ուղեղ

Հիշողության բարելավման համար անհրաժեշտ են հետեւյալ սննդանյութերը` մագնիում, ցինկ, երկաթ, ֆոսֆոր եւ յոդ: Մագնիումն օգնում է հաղթահարել սթրեսը, բարելավում է արյան շրջանառությունը, խթանում է մտավոր գործունեությունը:

Ցինկը բարենպաստ ազդեցություն է գործում ուշադրությունը կենտրոնացնելու վրա: Երկաթն ուղեղին թթվածին է մատակարարում: Ֆոսֆորը ուղեղի բջիջներին էներգիա է տալիս: Յոդի դերն ուղեղի սնուցման համար ընդհանրապես դժվար է գերագնահատել: Դրա պակասի դեպքում երեխաները վատ են զարգանում եւ մտավոր, եւ ֆիզիկական առումով, հետագայում դա կարող է թուլամտության հանգեցնել:

Այդ պատճառով, եթե դուք ուզում եք բարձրացնել ձեր ինտելեկտը, ձեզ ապահովեք յոդ պարունակող մթերքներով:

Ըստ ժողովրդական հին մեթոդների ամեն առավոտ քաղցած ստամոքսին մեկ բաժակ մեղրաջուր խմելը, նույնպես կբարելավի հիշուղությունը։