Ինչ փաստաթուղթ էլ ստորագրի պիտի ասեն՝ դավաճան․ Լևոն Տեր-Պետրոսյան

Ինչ փաստաթուղթ էլ ստորագրի պիտի ասեն՝ դավաճան․ Լևոն Տեր-Պետրոսյան

Հանրային հեռուսատընկերությունը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ Պետրոս Ղազարյանի հարցազրույցի անոնսը, որտեղ Հանրապետության առաջին նախագահը խոսում է Արցախի ու Հայաստանի նախկին նախագահների հետ հանդիպման մասին։

Դիտարկմանը, թե եղել է հրապարակում, որ այդ հանդիպմանը, նախագահներից մեկը առաջարկել է «ստորագրել կապիտուլյացիայի թուղթը և նա այն մարդն է եղել, ով ժամանակին հանձնում էր Արցախը»։

Առաջին նախագահն ասում է, որ շնորհավորում է գրողին, բայց չի մեկնաբանում․ «Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու»։ Հարցին, թե ընդդիմադիր կողմի թեզն այն է, որ՝ նա չի կարող, թող գնա, մենք կգանք և կփոխենք վիճակը։

Լևոն Տեր–Պետրոսյանն ասում է․«Ես ասում եմ՝ չեք կարող, որովհետև դուք չգիտեք, ինֆորմացիային չեք տիրապետում, թե այսօր ինչ է պահանջվում Հայաստանից։ Ես տեսնում եմ խնդիր, բոլոր այդ վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին, ինչ փաստաթուղթ էլ ստորագրի պիտի ասեն՝ դավաճան, թուրք, չգիտեմ ինչ»։

Տեսանյութը ստորև