Ինչ վեհ առաքելությամբ է ֆրանսահայ փաստաբանը եկել պաշտպանելու հանցագործ քոչարյանին՝ ընդդեմ Հայաստանի քաղաքացիների

Ինչ վեհ առաքելությամբ է ֆրանսահայ փաստաբանը եկել պաշտպանելու հանցագործ քոչարյանին՝ ընդդեմ Հայաստանի քաղաքացիների։ Լրագրող Լիզա Ճաղարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ֆրանսիայից եկած փաստաբանին էի կիսատ-պռատ լսում ու հիշում Հոկտեմբերի 27-ի զոհերի իրավահաջորդների փաստաբան, Ռուսաստանից հրավիրված Օլեգ Յունոշևին։

Ինչո՞ւ հիշեցի․ կրկին մեղադրյալ քոչարյանի առիթով։ Քոչարյանի հեչ սրտով չէր հանցագործների պատվիրատուների բացահայտման հարցում Յունոշևի հետևողականությունը, ու էնքա՛ն սրտով չէր, որ մի օր էլ հայտարարեց, որ Յունոշևը բոմժ է (ի դեպ, այս բոմժը բարձրաստիճան զինվորականի որդի էր, կարծեմ՝ գեներալ էր հայրը)։

Հիմա մտածում եմ՝ ինչ վեհ առաքելությամբ է ֆրանսահայ փաստաբանը եկել պաշտպանելու հանցագործ քոչարյանին՝ ընդդեմ Հայաստանի քաղաքացիների:

Չլինի՞ բոմ… չէ, էդ չէի ուզում ասել, ուզում էի ասել՝ Ֆրանսիան թանկ երկիր է, երևի վարկերն ու հարկերը չի կարողանում մուծել»։