Ինչ սեփական խաղ է սկսել Քոչարյանի ավագ որդին. Աղվան Վարդանյանը՝ Սեդրակ Քոչարյանի հովանավորության ներքո. «Ժամանակ»

Ինչ սեփական խաղ է սկսել Քոչարյանի ավագ որդին. Աղվան Վարդանյանը՝ Սեդրակ Քոչարյանի հովանավորության ներքո

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը դադարեցրել էր «Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբի» ֆինանսավորումը, որը ղեկավարում էր նախկին սոցապնախարար Աղվան Վարդանյանը, համարելով, որ այս կառույցը գործում է ոչ արդյունավետ:

Դրանից անմիջապես հետո Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, Վարդանյանին վերցրել է իր անձնական հովանավորության տակ՝ նրան գրասենյակ տրամադրելով Պարոնյան 8 հասցեում:

Քոչարյանի թիմում համոզված են, որ Սեդրակ Քոչարյանը սեփական խաղ է սկսել՝ գուցե հոր ազատության պայքարի հետ կապ չունեցող»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: