Ինչ ունեցվածք ունի նորանշանակ նախարարը և ով է նրա գեղեցկուհի կինը (Ֆոտո)

Ինչ ունեցվածք ունի նորանշանակ նախարարը և ով է նրա գեղեցկուհի կինը։ Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետի առաջարկությամբ եւ նախագահի հրամանագրով Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար։

Նա ոչ միայն այժմ գործադիրի ամենաերիտասարդն նախարարն է, այլեւ բոլոր ժամանակների ամենաերիտասարդ Արդարադատության նախարարը։Բադասյանը 2015-2018թթ աշխատել է Քոչարյանի շահերը պաշտպանող«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակում։Հեղափոխությունից հետո նա դարձել է ՊԵԿ նախագահի տեղակալ։

2018թ-ին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը ստանձնելու ժամանակ Բադասյանը հայատարարագրել է MERCEDES-BENZ E 320 մակնիշի ավտոմեքենա, 500 դոլար, 600 եվրո և 650 հազար դրամ։ Ունի 5000 դրամի բաժնետոմսեր։ Աշխատավարձից ստացած տարեկան եկամուտները՝ 2.514.709 դրամ։

արդարադատության նախարար

Ամուսնացած է գեղեցկուհի Տաթևի հետ։ Բադասյանի կինը՝ Տաթիկ Սարգսյանը 2019թ-ին հայտարարագրել է 6.650 հազար դոլար փոխառություն, տարեկան եկամուտները կազմում են 2,998,740 դրամ։

արդարադատության նախարար
ռուստամ բադասյան

Աղբյուր՝ newstime.am