Ինչ կյանքով և որտեղ է ապրում Մարկ Սաղաթելյանի կինը (Տեսանյութ)

Ինչ կյանքով և որտեղ է ապրում Մարկ Սաղաթելյանի կինը (Տեսանյութ)

Starnews.am-ը գրում է․ 2013 թվականի հուլիսի 31-ին երկու օր հիվանդանոցում կենաց ու մահու պայքարից հետո կյանքից հեռացավ սիրված հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը: Ավտովթարից հետո, նրա վիճակը վատթարացել էր ու նրան փրկել չհաջողվեց:

Նա արյունաբանական կենտրոնից «Նաիրի» հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 30-ին` սուր լեյկոզ ախտորոշմամբ, կոմայի մեջ էր, ողջ գիշեր արյան փոխներարկում էր կատարվել: Համակարգչային տոմոգրաֆիան պարզել էր, որ նրա մոտ առկա է գլխուղեղի արյան զեղում:

Մարկ Սաղաթելյանն այն եզակի արտիստներից էր, ում սիրում էին շատերը, դեռ «Մեր բակ»-ից սիրվեց նրա կերպարը և հայտնի կատարումներն Արամոյի հետ: Մարկի անձնական կյանքն էլ կարիերայի պես հաջող էր ընթանում, նա երջանիկ էր իր կնոջ Նունեի հետ:

Մարկը նշում էր, որ կնոջ հետ միասին ապրել են ավելի քան 10 տարի, բայց հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել ավելի ուշ: Մարկի խոսքերով` այդ տարիների ընթացքում իրենց սերը չի պակասել. «Մեր սերը չի պակասում, գնալով ավելանում է»:

Ցավոք նրանց սերը երկար չտևեց, բայց Նունեն մինչև հիմա էլ չի փոխում Մարկի նկարը ֆեյսբուքյան էջից և կիսվում նրա մասին պատմություններով:

Մանրամասները՝ Starnews.am-ի տեսանյութում