ՄամուլՏեսանյութ

Ինչ է տեղի ունեցել Լևոն Քոչարյանին բերման ենթարկելու ժամանակ․ նոր մանրամասներ

Ինչ է տեղի ունեցել Լևոն Քոչարյանին բերման ենթարկելու ժամանակ․ նոր մանրամասներ

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լևոն Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, թե իբրև նա 2023 թվականի սեպտեմբերի 22-ին, երբ մասնակցել է խաղաղ ցույցին, կարմիր բերետավորները օրինական պահանջ են ներկայացրել ճանապարհները բացելու, սակայն Լևոն Քոչարյանը հակադրվելով  նրանց՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն է գործադրել։

Պնդում են, թե իբր մինչև ավտոմեքենան նստեցնելու պահը, երկու անգամ ոտքերով հարվածել է ոստիկանության մեկ աշխատակցի ոտքին, չենթարկվելով նրանց օրինական պահանջներին և նպատակ ունենալով խաթարել նրանց ծառայողական գործունեությունը, 2 անգամ  հարվածել է ոստիկանության ևս մեկ այլ աշխատակցի կրծքավանդակի ու ուսի հատվածներին։

Սա է մեղադրանքի բնորոշումը։ Այս մեղադրանքը բնորոշ է քրեական օրենսգրքի 452 հոդվածին։ Սա զավեշտ է իրականում, այլ ոչ թե քրեական վարույթ»,- ասաց Ալեքսանյանը։

Տեսանյոթւը ստորև

Կիսվել նյութով