Ինչ է սպասվում նախկին ոստիկանապետին (Տեսանյութ)

Ինչ է սպասվում նախկին ոստիկանապետին (Տեսանյութ)

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ձերբակալված չէ: Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Այնտեղից նաեւ փոխանցեցին, որ այս պահին առկա է հարուցված քրեական գործ՝ 164-րդ հոդվածի հատկանիշներով:

Իսկ ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածն ասում է՝ Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը

1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Առավել մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում