Ինչ է սպասում ներկրողներին. Կկարողանա՞ն արդյոք վաճառել վարկով ձեռք բերված մեքենաները

Ինչ է սպասում ներկրողներին. Կկարողանա՞ն արդյոք վաճառել վարկով ձեռք բերված մեքենաները։

Sputnik Արմենիա-ն գրում է․ 2019թ-ին Հայաստան է ներկրվել մոտ 190 հազար մեքենա, մեծ մասը՝ վարկով։ Առայժմ պարզ չէ, թե կկարողանան դրանք վաճառել ու մարել վարկերը։

2019թ-ին Հայաստանում սպառողական վարկերի քանակը աճել է։ Դրանք հիմնականում օգտագործված մեքենաներ գնելու վարկեր են (ավտովարկերը ձևակերպվում են որպես սպառողական. այդպես հնարավոր է մեքենան գրավի տակ չդնել ավելի արագ վաճառելու համար)։

2020թ–ից Հայաստանն անցում է կատարում ավտոմեքենաների եվրասիական, ավելի բարձր տուրքերի, ուստի 2019թ–ին ոմանք մեքենա են գնել իրենց համար, շատերը` վերավաճառելու նպատակով (գնելով միանգամից մի քանի ավտոմեքենա)։

Առայժմ հասկանալի չէ` կստացվի վաճառել դրանք, թե ոչ. ընդամենը մի տարում հանրապետություն են ներկրել 190 հազար ավտոմեքենա։ Վտանգ կա, որ չի հաջողվի վաճառել (կամ կհաջողվի, բայց մի քանի ամիս ուշ և 1000-2000 դոլարով էժան)։ Իսկ այդ ընթացքում ավելի բարդ կլինի մարել այդ մեքենաների գնման նպատակով վերցրած վարկերը։

«Չեմ կարող բացառել, որ երկրորդային շուկայում կարող է պղպջակ գոյանալ: Մենք ինքներս զգույշ ենք եղել և այդքան ակտիվորեն չենք վարկավորել այդ շուկան։ Առաջին հերթին վարկավորել ենք դիլերային սրահներից ավտոմեքենա գնելը։ Իսկ այստեղ մենք ռիսկեր չենք տեսնում»,- ասաց «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Հիշեցնենք, որ մինչև 2020թ–ը մեքենաների 90 տոկոսը, որոնք ներկրվում են Հայաստան, օգտագործված են եղել (7 տարեկանից բարձր) և մատչելի (մինչև 5 հազար դոլար)։ Դրանք սովորաբար գնում են ոչ թե ավտոսրահներում, այլ «ձեռքի վրայից» (ավտոասրահներից առևտրին բաժին է ընկնում ընդամենը մի քանի տոկոս)։

«Տեսականորեն ամեն ինչ կարող է լինել, ուղղակի մենք նույնպես ակտիվորեն վարկավորել ենք այդ հատվածը», – ասաց Արմսվիսբանկի գլխավոր տնօրեն Գևորգ Մաչանյանը։

ACBA Credit Agricole բանկի տնօրեն Հակոբ Անդրեասյանի կարծիքով` երկրորդային շուկայում ավտոմեքենաների նկատմամբ հետաքրքրությունը պահպանվում է, ուստի տագնապի պատճառ չկա։

Աղբյուր՝ armeniasputnik.am