ՄամուլՏեսանյութ

Ինչ է կատարվում այս պահին ԱԺ-ի մոտ․ 5 ավտոբուս ոստիկան է բերվել

Ինչ է կատարվում այս պահին ԱԺ-ի մոտ․ 5 ավտոբուս ոստիկան է բերվել

Այս պահին Ազգային ժողովում քննարկում է գնում «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագծի շուրջ:

Ազգային ժողովի դիմաց հավաքվել են ստորագրահավաքին մասնակցած քաղաքացիները: 

Իրադարձությամբ պայմանավորված՝ ԱԺ-ի մոտ 5 ավտոբուս ոստիկան է բերվել՝ հնարավոր բողոքի ակցիան կանխելու համար։

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է  Հայաստանի Քրեական օրենսգրում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի  արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկում է «Հայաքվեի» նախագիծը, եթե նախագիծը դրական եզրակացություն ստանա, այն կներառվի ԱԺ վաղը սկսվող նիստերի օրակարգում:

Կիսվել նյութով