Ինչ է իրականում տեղի ունեցել «Բուրգեր Քինգ»-ում և որն է պայթյունի իրական պատճառը

Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 8 տուժած՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պայթյունը միտումնավոր չի եղել և անհանգստանալու կարիք չկա, պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը:

Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից մեզ հայտնեցին, որ մնացած 7-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր և տեղափոխվածները գրեթե բոլորն էլ անչափահաս են։ Նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է և հենց այս պահին վիրահատում են։

Հավելենք, որ այսօր ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...