Ինչ է ասել Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով ձերբակալված նախկին պատգամավորը

Ինչ է ասել Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով ձերբակալված նախկին պատգամավորը

Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել է, որ ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հոգի` իր հոր առևանգման գործի շրջանակներում։

Սուրեն Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը Yerkir.am-ի հետ  զրույցում փոխանցել է Մանուկյանի խոսքերը, որը կասկածանքները համարել է շինծու։

«Սա հերթական քաղաքական շոուն է, կասկածանքը շինծու է. այն, ինչ ինձ վերագրվում է, բոլորովին կապ չունի ինձ հետ»,֊ նշել է Սուրեն Մանուկյանը։

Փաստաբան Սերգեյ Ոսկանյանը հավելել է, որ ձերբակալումը և կալանավորումը, եթե նաև տանեն կալանքի, պարտադիր բողոքարկվելու է դատարանում։