Ինչ են քննարկել Փաշինյանն ու ՔՊ-ականները. մանրամասներ

Ինչ են քննարկել Փաշինյանն ու ՔՊ-ականները. մանրամասներ

Ազգայն ժողովի մեծամասնության` «Քաղաքացական պայմանագիր» խմբակցության պատգամավորներների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ավարտվել է։ ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ իշխանական պատգամավորները Փաշինյանի հետ ստեղծված վիճակն են քննարկել, բայց այդպես էլ նրանից չեն լսել ցսնկալի հարցի պատասխանը` ե՞րբ է ի վերջո բացվելու Բերձորի միջանցքը։

ՔՊ-ամերձ մեր աղբյուրները հայտնեցին, որ Փաշինյանը թիմակիցներին ասել է, որ տարբեր երկրների կառույցների հետ կապի մեջ են, սակայն որևէ մեկն էլ կոնկրետ ու հստակ երաշխիք չի տալիս միջանցքի բացման մասով։

Ինչ վերաբերում է ՌԴ-ի միջնորդական առաքելությանը, ապա Փաշինյանն այս մասով նույնպես հստակ բան չի ասել։ Արձանագրել է միայն, որ ռազմավարական մեր գործընկերը հարցն ասես երկրորդ պլան է մղել։

«Բայց և հավելել է, որ դա էլ կարելի է հասկանալ. պատերազմում է, գլուխը խառն է։ Ինչ վերաբերում է ՔՊ-ական պատգամավորների այն մտքին, թե այս ամենն այն բանին է միտված, որ Հայաստանը Միութենական երկիր դառնալու դիմում ներկայացնի, ապա այդ մասով խոսակցություն տեղի չի ունեցել»,-ասաց մեր աղբյուրը։

Նշենք,որ վերոնշյալ հանդիպմանն իշխանական պատգամավորների մեծ մասը չի մասնակցել։