Ինչ են նշանակում մարմնի կամ դեմքի վրա գտնվող խալերը

Ինչ են նշանակում մարմնի կամ դեմքի վրա գտնվող խալերը։ Մարմնի կամ դեմքի վրա նկատելի խալերը ուշադրություն են գրավում և կարող են պատմել հետաքրքիր բաներ մարդու մասին:

Մեջքի վրա

Բնորոշում է բաց և անկեղծ մարդկանց: Նրանք խելացի են և աշխատասեր:

Քունքի  վրա

Այն լինում է մարդկանց վրա, ում համար լայն հորիզոններ են բացված ճանապարհորդությունների համար:

Քթարմատի վրա

Այդպիսի խալը պատմում է մարդու հաջողությունների մասին կարիերայում:

Հոնքի տակ

Եթե դուք խալ ունեք աչքի և հոնքի միջև, ապա դա պատմում է ձեր հարմարվողականության և շփման կարողության մասին: Դրա շնորհիվ դուք հնարավորություն ունեք ձեզ վրա վերցնելու լիդերի դերը:

Շրթունքի վրա

Նման խալով մարդիկ շատ գրավիչ են: Նրանք հայտնի են ընկերների շրջապատում: Եվս մեկ հատկանիշ՝ նրանց համար կարևոր է իրենց շրջապատող իրերի որակը:

Այտոսկրի վրա

Սովորաբար բնորոշում է ուժեղ մարդկանց, անձնակազմի լիդորներին: Այդպիսի խալով մարդիկ հաջողակ են:

Ականջի վրա

Դա բարեհաջող նշան է, որը մարդուն հաջողություն է խոստանում: նաև այդպիսի խալերը վկայում են մարդու բարձր IQ-ի մասին:

Կզակի վրա

Կզակը սովորաբար խոսում է մարդու ազատատենչության մասին:

Ձեռքի ափի մեջ

Այս խալը վկայում է կայունության մասին: