Ինչ անում է Վանեցյանը, ճիշտ է անում, լավ է անում. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)

Ինչ անում է Վանեցյանը, ճիշտ է անում, լավ է անում. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, որն այս պահին գտնվում է Ազատության հրապարակում` Արթուր Վանեցյանի կողքին, քիչ առաջ հայտարարեց, որ Արթուր Վանեցյանն ինչ անում է, ճիշտ է անում, լավ է անում, և սա է ճիշտ ընթացքը:

«Բոլոր նրանք, ում համար թանկ է մեր հայրենիքը՝ մտավորականներ, ուսուցիչներ, ուսանողներ, յուրովի ամեն մեկը ձևակերպելու է իր բողոքի ակցիան։

Մենք ունենք ծրագիր՝ սկզբից մինչև վերջ, առաջիկայում հայտարարություն կանենք և կանցնենք գործի ու հանուն Հայաստանի ու Արցախի հայ մարդը պետք է դուրս գա պայքարի և վստահեցնում եմ ձեզ՝ այս իշխանությունը երկար կյանք չունի և մենք դրա համար ամեն ինչ անելու ենք։

Այստեղ մարդիկ չեն հավաքվել որէ մեկին իշխանության բերելու համար և որևէ մեկի շուրջ։

Այս մարդիկ դուրս են եկել փողոց՝ հանուն Արցախի, Հայաստանի, հանուն երեխաների, ծնողների, քույրերի և եղբայրների»։

Տեսանյութը ստորև