Ինչ անել, եթե ջերմաչափ եք կոտրել․ խորհուրդ, որը հազարավոր մարդկանց փրկել է դժբախտությունից

Ինչ անել, եթե ջերմաչափ եք կոտրել․ խորհուրդ, որը հազարավոր մարդկանց փրկել է դժբախտությունից։

Սնդիկով լի ջերմաչափի կոտրվելը խնդիր է, որը խուճապ է առաջացնում նույնիսկ մեծահասակների մոտ։ Շատ մարդիկ չգիտեն ինչպես ճիշտ ձևով հավաքել թափված սնդիկը, որպեսզի չվնասեն իրենց և իրենց հարազատներին։ Գլխավոր կանոններ, որոնց պետք է հետևել՝ ջերմաչափի կոտրվելու դեպքում սնդիկային թունավորումից խուսափելու համար։

Բոլորին հեռացրեք այն սենյակից, որտեղ կոտրվել է ջերմաչափը․ մի մոռացեք նաև ընտանի կենդանիների մասին։

Օգտագործեք օդորակիչը՝ սենյակի ջերմաստիճանը մինչև 16 – 18 աստիճան իջեցնելու համար։

Հնարավորինս հերմետիկ փակեք սենյակի դուռն ու բացեք այդտեղ եղած բոլոր պատուհանները։

Համոզվեք, որ սնդիկի մասնիկները չեն մնացեք Ձեր ու Ձեր հարազատների հագուստի կամ կոշիկների վրա։

Ռետինե ձեռնոցներ ու բժշկական դիմակ հագեք

Փակվող ապակե տարրա պատրաստեք (հենց այնտեղ եք հավաքելու սնդիկը)։ Մի մոռացեք նախորոք այն ջրով լցնել։

Ներկարկիչի կամ նման հարմարանքի միջոցով հավաքեք սնդիկը և լցրեք այն ջրով լի տարրայի մեջ։ Եթե հատակին մնան սնդիկի մանր մասնիկներ, դրանք հավաքեք սպունգի կամ խոնավ թղթի միջոցով։

Այս ամենից հետո պետք է երկու անգամ մանրակրկիտ կերպով լվացրեք հատակը սպիտակեցնող լուծույթով, որը քլոր է պարունակում։ 1 լիտր ջրի համար օգտագործեք 1 ճ․ գդ․ սպիտակեցնող հեղուկ։ Եվ հիշեք, որ սնդիկով լի տարրան ոչ մի դեպքում չի կարելի աղբամանը նետել․ այն պետք է հանձնել հատուկ կառույցների, որոնք մասնագիտանում են սնդիկի լիկվիդացման գործում։