Ինչքան գումար և ինչ գույք է հայտարարագրել նոր ոստիկանապետ Վալերի Օսիպյանը

Hetq.am-ը գրում է.

ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի ծառայության գծով վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը (ընտրողների ռեգիստրում՝ Վալերիյ Օսիպյան) երեկ նշանակվեց ոստիկանության պետ: Վարչության պետի տեղակալ նշանակվելու առիթով՝ 2017-ին նա ներկայացրել է գույքի և եկամուտների հայտարարագիր:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, Վալերի Օսիպյանը բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանի սեփականատեր է, ինչպես նաև հողամաս ունի: Միակ շարժական գույքը մարդատար MERCEDES-BENZ ML 350 մակնիշի ավտոմեքենան է:

Վալերի Օսիպյանը 15 հազար դոլար փոխառություն է տվել: Արտարժույթով հայտարարագրել է 300 դոլար և նույքան էլ եվրո:

2 մլն 226 հազար դրամ էլ աշխատանքի վարձատրություն է ստացել: Տարեկան հայտարարագրից երևում է, որ փոխառություն տված 15000 դոլարից ստացել է 1500 դոլար եկամուտ:

Վալերի Օսիպյանի կինը՝ Լուսինե Թադևոսյանը, որևէ անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել: Միայն 5,8 մլն դրամական միջոց: Զավակներ՝ Ռազմիկ և Վալերիյ Օսիպյանները անչափահաս են և որևէ ունեցվածք կամ դրամական միջոցներ չեն հայտարարագրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...