Ինչպիսի՞ տեսք ունի այժմ ժամանակների հայտնի կինոդերասանուհի Նատալյա Վառլեյը, նույն ինքը՝ Նինան (լուսանկարներ)

Ինչպիսի՞ տեսք ունի այժմ ժամանակների հայտնի կինոդերասանուհի Նատալյա Վառլեյը, նույն ինքը՝ Նինան

«Սպորտսմենուհի, կոմսոմոլուհի և պարզապես գեղեցկուհի» Նատալյա Վառլեյ այս տարի նշեց իր 71-ամյակը:

Տարիներն, ասես, շրջանցել են այս կնոջը: Նա դեռ պահպանում է հայտնի կատագերգության ուսանողուհի հերոսուհու՝ Նինայի, նուրբ դիմագծերը և խոսուն միմիկաները:

Նատալյա Վառլեյ

Հայտնի դերասանուհին ծնվել է  ռումինական քաղաք Կոնստանցայում։ Նատալյայի մանկությունը անցել է Մուրմանսկ քաղաքում։ Նատալյա Վառլեյը կինոյում է հայտնվել պատահաբար. կրկեսային հարթակում նրան նկատել է Գեորգի Յունգվալդ Խիլկևիչն ու առաջարկել նկարահանվել իր «Ծիածանի բանաձևը» ֆիլմում:

Վառլեյի  դերակատարումներից շրջադարձային է եղել Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին, կամ Շուրիկի նոր արկածները» ֆիլմում գլխավոր հերոսուհու՝ Նինայի դերը:

Կովկասի գերուհին

Այս դերակատարումից հետո նրան բոլորը ճանաչում էին որպես «սպորտսմենուհի, կոմսոմոլուհի և պարզապես գեղեցկուհի»:

Գայդայի ֆիլմից հետո դերասանուհուն անվանում էին ԽՍՀՄ-ի նոր սեքս խորհրդանիշ:

Կովկասի գերուհին

Վառլեյը 2006 թ.-ից ի վեր չի նկարահանվել ֆիլմերում, սակայն շարունակել է մնալ հեռուստաէկրաններին. մասնակցել է և վարել հեռուստածրագրեր, ունի նաև հեղինակած գրքեր:

Նատալյա Վառլեյ

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը