Ինչպես Փաշինյանը անտեսեց Ալևին հանդիպման ժամանակ

Ինչպես Փաշինյանը անտեսեց Ալևին հանդիպման ժամանակ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ տեղի է ունեցել պանելային քննարկում, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

ՀՀ վարչապետի խոսքում մասնավորապես ասվում է.

«Խորհուրդ կտայի, որպեսզի նախագահ Ալիևն այդքան հեռու չգնար պատմության գիրկը:

Քանի որ, երբ հայ թագավոր Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեական ռազմական առաջնորդ Պոմպեի հետ, Հարավային Կովկասում և ընդհանրապես ամբողջ աշխարհում չկար որևէ պետություն, որը կանվանվեր Ադրբեջան:

Ուստի ես չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է այդքան հեռու գնալ, որովհետև ես կարող եմ գնալ էլ ավելի հեռուն և սկսել օրինակ մ.թ.ա. 405թ, բայց այդպես չեմ վարվի, քանի որ չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին որպես պետության, գիտեք ես պետք է ասեմ, որ չեմ համաձայնվի նախագահ Ալիևի հետ:

Քանի որ Կովկասյան Բյուրոն որոշում կայացրեց, որ Ղարաբաղը լինի Հայաստանի մաս, և այդ որոշումից հետո, որը ամբողջովին օրինական որոշում էր, Իոսիվ Ստալինի անձնական նախաձեռնությամբ, այդ որոշումը Մոսկվայում փոխվեց:

Դա կարծես դավ էր, համաձայնություն էր Ստալինի, Լենինի և Աթաթուրքի միջև:

Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջան պետության կազմում: Ղարաբաղը դրվել է, մտցվել է Ադրբեջանի կազմի մեջ միայն Խորհրդային Միության ձևավորման գործընթացում:

Եվ երբ մենք խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, մենք պետք է որոշենք, թե որ երկրի տարածքային ամբողջականության մասին ենք խոսում:

Իմ հարցն այն է, թե եթե Ադրբեջանը հարգում էր Խորհրդային Միության տարածքային ամբողջականությունը` դառնալով անկախ պետություն, ի՞նչպես էր հարգում այդ տարածքային ամբողջականությունը, եթե Ադրբեջանը դուրս եկավ Խորհրդային Միությունից նույն կերպ, ինչ Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ Խորհրդային Միությունից:

Կարող եք ասել, թե ես հիմա խոսում եմ մի պետության մասին, որը գոյություն չունի, այսինքն Խորհրդային Միության, բայց Խորհրդային այն հանրապետությունը, որի կազմի մեջ էր Լեռնային Ղարաբաղը, նույնպես գոյություն չունի:

Գոյություն չունի Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, և դա ճշմարտություն է:

Եվ ինչպես Ադրբեջանն անկախություն ձեռք բերեց Խորհրդային Միությունից, նույն կերպ Ղարաբաղը ձեռք բերեց անկախություն և Խորհրդային Միությունից, և Խորհրդային Ադրբեջանից:

Ինչ վերաբերում է Խոջալուին, ապա 90-ականների կեսին Ադրբեջանի նախկին նախագահ Այաս Մութալիբովը հարցազրույց տվեց ռուսական «Независимая газета» թերթին` ասելով, որ Խոջալուի սադրանքը կազմակերպվել էր ադրբեջանական ընդդիմության կողմից` նրան իշխանությունից հեռացնելու նպատակով:

Եվ դա տեղի ունեցավ, որովհետև այդ իրադարձության հետևանքով Այազ Մութալիբովը հեռացվեց Ադրբեջանի նախագահի պաշտոնից:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փաստաթղթերին, ո՞րն է եղել այդ փաստաթղթերի ընդհանուր իմաստը:

Այդ փաստաթղթերի ընդհանուր իմաստն է, առանց պայմանների և անհապաղ հաստատել հրադադար, այսինքն՝ դադարեցնել բռնություններն ու ռազմական գործողությունները:

Եվ երբ մենք նայենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 8.8.4 բանաձևը, կտեսնենք, որ այնտեղ գրված է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը և դրա հետևանքով Ադրբեջանը կորցրել է տարածքներ:

Եվ առաջին հերթին Ադրբեջանն է, որ չի հարգել, պահել անվտանգության խորհրդի փաստաթղթի պայմանները, և շատ կարևոր է նշել դա: