Ինչպես տնային պայմաններում պատրաստել «Բաունտի»

Ինչպես տնային պայմաններում պատրաստել «Բաունտի»

«Բաունտի»-ի սիրահար եք շատերդ, սակայն հաստատ չեք փորձել պատրաստել այն տնային պայմաններում: Ճիշտ ժամանակն է ուշադիր կարդալ այս հեշտ ու արագ բաղադրատոմսն, ձեռք բերել անհրաժեշտ բաղադրիչներն ու գործի անցնել:

Բաղադրիչներ՝

– 200 գր. Կոկոսի քերուկ
– 400 գր. Խտացրած կաթ
– 300 գր. շոկոլադ (կաթնային)

Վերոնշյալ չափաբաժնով կստացվի 23-25 հատ «բաունտի»:

Պատրաստման եղանակը՝

Կոկոսի քերուկը խառնել խտացրած կաթին: Ստացված խառնուրդը ձեռքերով ձևավորել՝ «բաունտի»-ի բատոնների նման:

Պատրաստի կոկոսի բատոնները շարել թղթի վրա և դնել սառցարան՝ 1 ժամ:

Կաթնային շոկոլադը հալեցնել գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում (30 վայրկյանը մեկ խառնել այն):

Պատառաքաղով ընկղմել կոկոսի բատոնները հալեցրած շոկոլադի մեջև և կրկին շարելթղթի վրա:

Պատառաքաղով ձևավորել արտաքին երեսը այնպես, ինչպես իսկական «Բաունտի» շոկոլադն է և դնել  սառնարան, որպեսզի շոկոլադը պնդանա:

Բարի ախորժակ