Ինչպես պաշտպանել օրգանիզմը շոգ եղանակին

Շոգ եղանակին մեր մարմինը զովացնում ենք օդորակիչով, լողավազան այցելելով կամ սառը լոգանք ընդունելով: Իսկ ինչպե՞ս պաշտպանել օրգանիզմը շոգ եղանակին:

Չէ՞ որ օրգանիզմն էլ ունի զովանալու ու թեթևանալու ցանկություն: Օրգանիզմի կարիքները պետք է բավարարել մթերքներով և ըմպելիքներով:

Այսպիսով, Ձեզ ենք ներկայացնում ինչպես պաշտպանել օրգանիզմը շոգ եղանակին և սննդի այն տեսակները, որոնք խրախուսվում է կամ հակառակը` չի խրախուսվում ընդունել շոգ եղանակին:

Մրգեր և բանաջարեղեն․ Մրգերն ու բանջարեղենը պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են թթվայնության արտադրությունն օրգանիզմում: Բջջանքը խոչընդոտում է հանքանյութերի ու ճարպանյութերի մարսման գործընթացին:

Կանաչեղեն․ Կանաչեղենը խթանում է անհրաժեշտ տարրերի ձևավորումն արյան մեջ, ինչի շնորհիվ էլ օրգանիզմի վրա անտանելի շոգի ազդեցությունը մեղմանում է:

Ցիտրուսներ․ Սրանք շոգ եղանակին պարզապես փրկություն են: Ցիտրուսները պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C: Շոգին օրգանիզմն օգտագործում է նորմայից շատ վիտամին C: Այդ պատճառով պետք է օգնել օրգանիզմին` չնվազեցնելով վիտամինի քանակությունը:

Կարմիր չոր գինի․ Այս գինու տեսակն օգնում է չեզոքացնել վնասակար նյութերը: Այդպիսով, օրգանիզմն ավելորդ էներգիա չի ծախսում այդ գործընթացն իրականացնելու համար:

Կանաչ թեյ ու հանքային (չգազավորված) ջուր․ Այս երկուսի ազդեցությունը շատ պարզ է: Դրանք շոգին առաջացող ծարավը հագեցնելու լավագույն միջոցներն են, որոնք փրկում են օրգանիզմը ջրազրկումից:

Իսկ հիմա նշենք, թե ինչ չպետք է ուտել կամ խմել:

Տապակած, խորոված միս․ Մարսողության համար ծանր են խոզի ու ոչխարի միսը: Դրանք մեծ քանակությամբ էներգիա են խլում օրգանիզմից, լարվածության մեջ են գցում ստամոքսը. այն ավելի շատ էներգիա է ծախսում մարսման գործընթացի ժամանակ: Սրան գումարվում է շոգը, ինչն արդեն իսկ թուլացնում է Ձեր օրգանիզմը:

Ձկնեղեն․ Ցանկալի չեն նաև յուղով կամ ճարպով հարուստ ձկնատեսակները: Ձկան միսը նույնպես դժվարամարս է: Շոգ եղանակին ձկնեղենն օրգանիզմում նորմայից շատ է բարձրացնում թթվայնությունը: Կարող է առաջացնել ստամոքսացավ հատկապես նրանց մոտ, ովքեր ունեն ստամոքսային խնդիրներ:

Սուրճ․ Առավոտյան սուրճը դեռ օրվա ընթացքում կհասնի դուրս գալ օրգանիզմից, սակայն ցերեկային ժամերին օգտագործվող սուրճը բառի գրեթե ուղիղ իմաստով քայքայում է Ձեր օրգանիզմն ու առաջացնում ջրազրկում: Շատերը հավանաբար նկատել են` սուրճ խմելուց հետո անմիջապես ծարավն իրեն զգացնել է տալիս:

Նյութը հրապարակման պատրաստեց` Bavnews.am