Ինչպես կկատարվի Մարալիկի բնակչի հուղարկավորությունը․ Շիրակի մարզպետը մանրամասնում է

Ինչպես կկատարվի Մարալիկի բնակչի հուղարկավորությունը․ Շիրակի մարզպետը մանրամասնում է

ArmLur.am-ը զրուցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ մարզպետարանը մշտապես կապի մեջ է Մարալիկի համայնքային իշխանության, և այլ պատասխանատուների հետ։

«Հանգուցյալի հուղարկավորությունը կկազմակերպվի պարետի բոլոր ցուցումներով։ Վստահաբար կարող եմ ասել, որ մահացածի ոչ բոլոր հարազատներն են գտնվում մեկուսացման մեջ, հետևաբար նրանց հետ կապ կհաստատեն և ամեն ինչ կկազմակերպեն»,-նշեց նա։

Նշենք, որ քաղաքացու հետ շփված «Գյումրի» Բժշկական կենտրոնի 29 բուժաշխատողներն ու վերջինիս ընտանիքի անդամներն այս պահին գտնվում են մեկուսացման մեջ։