Ինչպես է Opel Zafira-ն Խանջյան գյուղի սկզբնամասում մի քանի պտույտ շրջվելով վթարի ենթարկվում․ կա զոհ (Տեսանյութ)

Ինչպես է Opel Zafira-ն Խանջյան գյուղի սկզբնամասում մի քանի պտույտ շրջվելով վթարի ենթարկվում․ կա զոհ (Տեսանյութ)

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Խանջյան գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, մեկ հոգի էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Արմավիրի մարզի ոստիկանապետ Կարեն Հակոբյանը: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչկան վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աբրահամ Արտուշյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Արտուշյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորն ու մահացածը ազգականներ են:Նրանցից մեկն էլ անչափահաս է:

Տեսանյութը ստորև