Ինչպես է լինում, որ կորոնավիրուսը հայտնաբերվում է միայն Իմ Քայլը պատգամավորների կամ իշխանական թևի մոտ

Ինչպես է լինում, որ կորոնավիրուսը հայտնաբերվում է միայն Իմ Քայլը պատգամավորների կամ իշխանական թևի մոտ

Այս մասին ֆեյսբուքյան օգտատեր Մերին իր էջում գրել է․

«Ինչպես է լինում, որ կորոնավիրուսը հայտնաբերվում է միայն Իմ Քայլը պատգամավորների կամ իշխանական թևի մոտ

Ժողովուրդ ջան, ես չեմ ասում թե չկա կորոնավիրուս, բայց այս ամեն ինչը արդեն վերածվել է շոուի, որովհետև հենց պետք է բեմադրություն ներկայացվի, շտապ կորոնավիրուսով վարակվում է իշխանական թևից որևէ մեկը և շոուն ապահովված է արդեն։

Վարչապետը ասում է, որ վարակված է կորոնավիրուսով, և ըստ պարետի որոշման նա պետք է ինքնամեկուսանա, բայց դրա փոխորեն նա դուրս է գալիս, գնում աշխատանքի, շփվում մարդկանց հետ։

Ըստ պարետի որոշման նա պարտադիր պետք է ինքնամեկուսանար, իսկ այն խախտելը պետք է հանգեցներ տույժի կամ ազատազրկման։

Փաստորեն ստացվում է, քաղաքացիներին չի կարելի, որովհետև վիրուս են տարածում, իսկ Փաշինյանը կարող է հա՞ բրիֆինգ անել, գնալ աշխատանքի և հետո ինչ որ սոցիալական հեռավորություն է պահում։

Ես չեմ հասկանում, պարետի որոշումները մենակ մեր վրա են ազդու՞՞՞մ»։