Ինչպես են վարչապետի հանձնարարությամբ Արտուշ պապիին ուղեկցում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (Տեսանյութ)

Ինչպես են վարչապետի հանձնարարությամբ Արտուշ պապիին ուղեկցում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ապրիլի 24-ին, կեսգիշերն անց, 82-ամյա Արտուշ Միրզոյանին վարչապետի հանձնարարությամբ ուղեկցել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ պապիկը ապրիլի 24-ի առավոտյան էր գնացել հուշահամալիր՝ չիմանալով, որ կան սահմանափակումներ: Նրան հուշահամալիր բարձրանալ չէր թույլատրվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդրում եմ չկրկնել։ Սահմանափակումները մտցված են միայն հանուն Ձեր առողջության։ Հատկապես մեր տարիքով հայրենակիցների»։

Տեսանյութը ստորև