Ինչպես են ռուսները Գրադ կայանքներից կրակ թափում Ուկրաինայի վրա (Տեսանյութ)

Ինչպես են ռուսները Գրադ կայանքներից կրակ թափում Ուկրաինայի վրա (Տեսանյութ)

«Վարգոնզո» թելեգրամյան ալիքը Ուկրաինայից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ռուսական կողմը Գրադ կայանքներից կրակ բաց թողնում Ուկրաինայի վրա:

Նշենք, որ Ռուս զինվորականները շրջափակել են Ուկրաինայի Սումի եւ Կոնոտոպ քաղաքները, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է ՌԲԿ-ն:

«Զինված ուժերի ստորաբաժանումները շրջափակել են Սումին ու Կոնոտոպը, եւ միջոցներ են ձեռնարկում այդ քաղաքներում ու դրանց արվարձաններում քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,-ասել է Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ ռուս զինվորականները շարքից դուրս են բերել ընդհանուր առմամբ 211 ուկրաինական ռազմական օբյեկտ, այդ թվում՝ ՀՕՊ Ս-300 19 զենիթահրթիռային համալիրներ եւ «Օսա», ինչպես նաեւ 39 ռադիոլոկացիոն կայաններ: Կոնաշենկովը պատմել է, որ խոցվել է նաեւ վեց ուկրաինական մարտական ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ եւ հինգ անօդաչու թռչող սարք:

Տեսանյութը ստորև