Ինչպես են ոստիկանները հատուկ միջոցներ կիրառում ցուցարարների դեմ (Տեսանյութ)
Ինչպես են ոստիկանները հատուկ միջոցներ կիրառում ցուցարարների դեմ (Տեսանյութ)
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ոստիկանը հատուկ միջոց կիրառում ցուցարարների նկատմամբ։
Կառավարական ամառանոցի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև բախման ժամանակ այսօր ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ոստիկաններից մեկը հարվածում ցուցարարի գլխին։
Մեկ այլ տեսանյութում էլ երևում է, թե ինչպես են վահաններով զինված ոստիկանները հարվածում ու գետնին տապալում ցուցարարներին։
![vostikan nrnak](https://bavnews.am/wp-content/uploads/2022/06/vostikan-nrnak.jpg)
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր՝ հունիսի 3-ին, նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել այն:
Տեսանյութը ստորև