Ինչպես են Մոսկվայում ձերբակալվել Ալրաղացի Լյովիկին (Տեսանյութ)

Ինչպես են Մոսկվայում ձերբակալվել Ալրաղացի Լյովիկին: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է 51-ամյա Լևոն Հրաչյայի Սարգսյանը։

Նա 2018 թվականի հոկտեմբերի 1-ից ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում էր հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության մեղադրանքով:

Ներկայումս լուծվում է նրա արտահանձնման հարցը: