Ինչպես են մարդիկ փախչում Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունի ժամանակ (Տեսանյութ)

Ինչպես են մարդիկ փախչում Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունի ժամանակ (Տեսանյութ)

Քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել «Սուրմալու» տոնավաճառում: Պայթյունի ծուխն ու կրակը տեսանելի է եղել անգամ մի քանի կիլոմետրից:

Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետնեն ու փրկարարները տեղում են և փորձում են փլատակների տակից դուրս բերել վիրավորներին։ Զոհերի մասին հստակ տեղեկատվություն դեռ չկա։

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ 

Տեսանյութը ստորև