Ինչպես են ՀՀ վարչապետի ընտանիքում նշում Մարտի 8-ը

Օրեր առաջ Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պատմեց, թե ինչպես են տարիներ շարունակ նշել և նշում Մարտի 8-ը իրենց տանը։

«Ոչինչ չեմ անում, միշտ ծաղկեփնջեր եմ ստանում, ոչ միայն ես. մեր ընտանեկան ավանդույթն է, երբ ամուսինս Մարտի 8-ին տուն է գալիս չորս ծաղկեփնջով, համապատասխանաբար մեծ, ավելի փոքր, միջին, փոքրիկ՝ Արփիին:

Մարտի 8-ը

Որդիս՝ Աշոտը, երբ այստեղ է լինում, նա նույնպես մեզ ծաղկեփնջեր է նվիրում և մենք շատ ուրախանում ենք: Դուստրս՝ Արփին երջանկանում է, երբ ծաղկեփունջ է ստանում, ուրիշ ոչինչ երբևէ չենք անում»․- պատասխանես Աննա Հակոբյանը։