Ինչպես են դպրոցները պատրաստվում ուստարվա մեկնարկին (ֆոտո)

Ինչպես են դպրոցները պատրաստվում ուստարվա մեկնարկին

Երևան քաղաքի դպրոցները պատրաստվում են ընդունել աշակերտներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Երեկ զրուցել եմ նաև բոլոր մարզպետերի հետ, ովքեր նույնպես ջանքեր են գործադրում ուսումնական տարվա մեկնարկին լավագույնս պատրաստվելու համար:

Շնորհակալություն տնօրեններին աշխատանքի համար: Չվախենաք առաջին օրերի դժվարություններից, քանի որ միասին կհաղթահարենք բոլոր խոչընդոտները:

Ստորև բերված լուսանկարներն օրինակելի են ըստ ուղեցույցի դպրոցների տարածքները նախապատրաստելու համար»: