Ինչպես են «Բելաջիո» ռեստորանից բերման ենթարկում «Ճվճըվ Արոյի» որդի «Սերժուլիկին» (Տեսանյութ)

Ինչպես են «Բելաջիո» ռեստորանից բերման ենթարկում «Ճվճըվ Արոյի» որդի «Սերժուլիկին» (Տեսանյութ)

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանությունը Երևանում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրում իրականացրել է հատուկ օպերացիա։ Այն կրել է «Ձեր հաշիվը սպառված է» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված ռեստորանային համալիրում է գտնվում քրեական պատմություններով հայտնի «Ճվճըվ Արոյի» որդի Սերժ Վարդանյանը, ով ավելիշատ հայտնի է «Սերժուլիկ» մականվամբ:

Սերժ Վարդանյան

Ու մինչ Սերժուլիկը, ով գտնվում էր հետախուզման մեջ, կհամտեսեր պատվիրված խոզի չալաղաջը, Արաբկիրի ոստիկանները ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Զորիկ Ավդիշոևի ղեկավարությամբ համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ «կալմեջ արեցին» Սերժուլիկին, որից հետո բերման ենթարկեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։

Տեսանյութը ստորև